ԱՄՆ- ի Արևմտյան Վերջինիա և Օհայո նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն։ ՈՒժեղ քամին ավերել է մի քանի հազար տուն։ Զոհերի թիվն անցնում է 12-ից։ Միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Էլեկտրամատակարարումը վերականգնելու համար կպահանջվի մի քանի շաբաթ։ Էլեկտրաէներգիայի խափանումները խոշոր քաղաքներում կաթվածահար են արել օդափոխման համակարգը։ Վաշինգտոնի գրասենյակներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 40 աստիճան։